Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռուսական ՊԵՆ կենտրոնը լրագրողներին բառերի ընտրության կոչ է անում

Ռուսական ՊԵՆ կենտրոնը լրագրողներին բառերի ընտրության կոչ է անում
05.03.2014 | 11:49

Մարտի 3-ին՝ Գրողների միջազգային օրը, ռուսական ՊԵՆ կենտրոնը հրապարակել էր հայտարարություն, որով գրողներին, լրագրողներին և բլոգերներին կոչ էր անում պատասխանատվությամբ վերաբերվել ռուս-ուկրաինական ճգնաժամի մասին արվող արտահայտություններին:

«Մենք դիմում ենք մեր գործընկերներին՝ գրողներին, լրագրողներին, բլոգերներին: Մեր ժամանակներում, հատկապես այս օրերին, երբ քաղաքական իրավիճակը ցանկացած պահի կարող է Ուկրաինայում հանգեցնել քաղաքացիական պատերազմի, պատերազմի՝ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև, պատերազմի՝ Եվրոպայի կենտրոնում, երբ ժողովուրդների, պետությունների, անհատների միջև հարաբերություններում աճում է ագրեսիան, հեռուստաէկրանից և տրիբունայից արտաբերված, թերթում տպագրված և համացանցում տարածված խոսքը ձեռք է բերում բացառիկ ուժ: Այն կարող է դառնալ հասարակական կարծիքի նենգափոխման միջոց, կարող է նենգափոխել լրատվությունը՝ քարոզչության, բորբոքել ատելություն, ավելացնել կեղծիքը, կարող է նաև արթնացնել մարդկանց բանականությունն ու խիղճը, ծառայել ճշմարտությանն ու միմյանց հասկանալուն:
Էլ ու՞մ, եթե ոչ մեզ համար է հասկանալի, որ ծայրահեղ պահերին բառն ունի մահացու ուժ:
Մեր երկրների պատմության մեջ չափազանց շատ են օրինակները, թե ինչպես է պետական քարոզչությունը թունավորել և անբարոյականացրել միտքը: Դրա հետևանքով կործանվել են մեր միլիոնավոր հայրենակիցներ և սահմանակից երկրների բնակիչներ:
Այժմ կրկին ծագել է այդ վտանգը: Մենք ականատեսն ենք սուր ճգնաժամի, նման այն բանին, որը նկարագրել է Օրվելը. «խաղաղություն» և «պատերազմ», «ֆաշիզմ» և «դեմոկրատիա», «պաշտպանություն» և «ներխուժում» բառերի իմաստներն անամոթաբար խեղաթյուրվում են: Օրենքները տեսանելի են դարձնում անօրինական գործողությունների կեղծիքը: Եվ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է պատմության և ինքն իր առջև այն ամենի համար, ինչի մասին գրում և խոսում է»:

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ